Պարույր Սևակ. Դիմանկար

Jun 9, 2026Channel
AI Analysis
Data from YouTube Data API v3Updated Just now
Oragir News
Oragir News

139K subscribers

View Channel

Video Overview

Video Details

Published1 week ago
Duration3:52
Video IDJeHUVRhKAXM
Languagehy
CategoryNews & Politics
PrivacyPublic
Made for KidsNo
Video TypeRegular Video

Performance Metrics

Views76
Likes5
Comments0
Engagement Rate6.58%
Likes per 100 views6.58
Comments per 1K views0.00

Description

Եթե մեռնե՜լ... Թո՛ղ որ մեռնեմ հուր-կայծակից՝ Միանգամի՛ց, մի վայրկյանո՛ւմ, հանկարծակի՛, Այնքա՜ն արդար, խղճիս ձայնին մի՛շտ ունկընդիր, Որ՝ համաձայն բիբլիական հին լեգենդին՝ Հանգիստ անցնեմ և ասեղի նեղլիկ ծակից... «Անլռելի զանգակատուն» «Մարդը ափի մեջ» «Եղիցի լույս» «Սայաթ-Նովա» Նրա ստեղծագործությունները հեղափոխական դարձան հայ պոեզիայի մեջ՝ առանձնանալով փիլիսոփայական խորությամբ, ազգային ցավի ու սիրո անկեղծ վերլուծությամբ։ Պարույր Ղազարյանը հենց ինքը՝ Պարույր Սևակը, ծնվել է 1924-ին՝ Արարատի Չանախչի գյուղում, որն այժմ Զանգակատուն է կոչվում։ Նա համարվում է 20-րդ դարի հայ խոշորագույն բանաստեղծ, գրականագետ, թարգմանիչ և հասարակական գործիչ է։ Պարույրն իր ծնողների երկրորդ զավակն էր, սակայն ավելի ուշ նա դարձավ ընտանիքի միակ երեխան, քանի որ առաջնեկը փոքր տարիքում մահացավ։ Գրել ու կարդալ նա սկսել է հինգ տարեկանից։ Նույն տարիքից էլ Պարույրը սկսում է հաճախել դպրոց, սակայն սկզբում, քանի որ տարիքը թույլ չէր տալիս, նրա հաճախումները օրինական չէին համարվում։ Դպրոցն ավարտում է 1940-ին, նրա առաջին բանաստեղծությունները տպագրվում են «Սովետական գրականություն» ամսագրում՝ իր իսկ ստորագրությամբ։ 1955 թվականին Սևակը ավարտում է Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտը, որտեղ և դասախոսում է կյանքի հետագա չորս տարիների ընթացքում: 1970-ին Պարույրը ստանում է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական կոչումը։ 1963-ից մինչև 1971 թթ. աշխատում է որպես ավագ գիտաշխատող՝ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում, 1966-ից հանդիսանում է Հայաստանի գրողների միության վարչության քարտուղարը։ Հետաքրքիր փաստ․ «Սևակ» գրական կեղծանունն ընտրել է երիտասարդ տարիներին և հետագայում հենց այդ անունով է նա ճանաչվել ողջ աշխարհում։ Պաշտոնական բազմաթիվ փաստաթղթերում Սևակի ծննդյան օրը նշված է հունվարի 26-ը, սակայն նա իր վերջին ձեռագրերից մեկում հունվարի 24-ի կողքին գրել է. «ծննդյանս օրը»։ Այդ պատճառով շատ հետազոտողներ հունվարի 24-ն են համարում իրական ծննդյան օրը։ Սևակը նաև ֆիլմերի սցենարիստ էլ է եղել․ Քչերը գիտեն, որ նա գրել է «Մեսրոպ Մաշտոց» և «Սայաթ-Նովա» փաստագրական ֆիլմերի սցենարները։ Նա հայերեն է թարգմանել բազմաթիվ համաշխարհային հեղինակների գործեր, այդ թվում՝ Ալեքսանդր Պուշկինի, Սերգեյ Եսենինի, Վլադիմիր Մայակովսկիի ստեղծագործություններից։ Նրա անունը տվել է զինվորական հիշողություն ունեցող կնքահայրը․ Նորածին Պարույրի կնքահայրը նրան անվանել է «Պարույր»՝ ի պատիվ մի սպայի, որի զինվորն է եղել երիտասարդ տարիներին։ 1971 թվականի հունիսի 17-ին Սևակը զոհվել է ավտովթարից։ Չնայած պաշտոնապես մահվան պատճառ է համարվում ճանապարհատրանսպորտային պատահարը, սակայն տարիներ շարունակ տարբեր վարկածներ են շրջանառվել նրա մահվան հանգամանքների վերաբերյալ։ Անվիճելի փաստը այն է, որ նա մահացավ ընդամենը 47 տարեկան հասակում։ Թաղված է իր հայրենի գյուղում։ Մանրամասները՝ https://oragir.news/hy/material/2026/06/09/198460 Oragir.News-ին կարող եք հետևել նաև. Telegram - https://t.me/oragir_news Facebook - https://www.facebook.com/oragir1 Facebook - https://www.facebook.com/Oragir.am Instagram - https://www.instagram.com/oragir.news Tiktok - https://www.tiktok.com/@oragir.news

Related Videos

More videos from Oragir News