Օրակարգ․ Սերժը Սամվել Կարապետյանին Կարեն Կարապետյանի պես հոյակապ խաղացրեց․ Արգիշտի Կիվիրյան

Jun 11, 2026Channel
AI Analysis
Data from YouTube Data API v3Updated Just now
Oragir News
Oragir News

139K subscribers

View Channel

Video Overview

Video Details

Published1 week ago
Duration39:27
Video IDKhYGo45Kdeg
Languagehy
CategoryNews & Politics
PrivacyPublic
Made for KidsNo
Video TypeRegular Video

Performance Metrics

Views7K
Likes135
Comments24
Engagement Rate2.27%
Likes per 100 views1.93
Comments per 1K views3.43

Description

#Արգիշտի_Կիվիրյան, #Օրակարգ, #Oragir Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանն է։   Հաղորդաշարի շրջանակներում Արգիշտի Կիվիրյանի հետ զրուցել ենք Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների, ընդդիմության պարտության պատճաների, հետընտրական հնարավոր զարգացումների, ընդդիմադիր առաջնորդներին կալանավորելու հավանականության, Ռուսաստանի կողմից Նիկոլ Փաշինյանին չշնորհավորելու պատճառների, հայ-ռուսական հարաբերություններում առկա լարվածության և դրա հանգուցալուծման հնարավորությունների, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։ Արգիշտի Կիվիրյանը շեշտում է՝ Սերժ Սարգսյանին հաջողվեց Սամվել Կարապետյանին խաղացնել այնպես, ինչպես ժամանակին խաղացրել էր Կարեն Կարապետյանին։ «Սերժ Սարգսյանը Սամվել Կարապետյանին կարողացավ մինչ օրս խաղացնել այնպես, ինչպես ժամանակին խաղացրեց Կարեն Կարապետյանին: Եվ Կարեն Կարապետյանի դառը ճակատագիրը և անկումը Սամվել Կարապետյանի և իր կողմնակիցների համար դաս չեղավ: Այսօրվա դրությամբ այո, մենք եթե տեսնում ենք՝ Սամվել Կարապետյանի թիմը համալրված է այնպիսի մարդկանցով, որոնց հետևում երևում են Սերժի ականջները, և դրանից զատ ինձ համար ակնհայտ է, որ ինքը բոլոր առումներով Սամվել Կարապետյանին այս ողջ այս ընտրական պրոցեսներում կարողացավ հոյակապ խաղացնել:  Իսկ հիմա հարց կտաք, իսկ ինչի՞ է դա պետք Սերժին: Սերժը լուծում է իր խնդիրները, ոնց որ ժամանակին ինքը բերեց, դարձեց վարչապետ, օգտագործեց, հետո դուրս շպրտեց Կարեն Կարապետյանին, նույն ձևով էլ հիմա Սամվել Կարապետյանին վերցրել է իր այսպես կոչված քաղաքական հովանավորչության տակ, շահագործում է նրա և՛ ֆինանսական, և՛ քաղաքական կապիտալը, բայց լուծում է իր հարցերը։   Իսկ իր հարցերը որո՞նք են․ իրեն բացարձակ պետք չի, որ Սամվել Կարապետյանը Հայաստանում լինի իշխանություն, իրեն ընդամենը պետք է՝ այն ֆիգուրները, որոնք կհայտնվեն, դրանց չեզոքացնել, որոնք, գիտեք ոչ միայն կհայտնվեն, որոնք կարող են պոտենցիալ հայտնվել, պետք է չեզոքացնել, դաշտը ամայացնել, որպեսզի իր գերնպատակը, որպեսզի ստիպի Մոսկվային, որ գան, խոսան իր հետ։ 18 թվականից հետո այս մարդու ողջ գիծը դա է և երկրորդը, եթե ինքը իր պատկերացրած պարագայում կարողանում է փոշիացնել, ամայացնել դաշտը, ապա ինքը դրանից հետո կկարողանա իր հովանավորյալին այսպես կոչված փորձի դարձնել իշխանություն»,- ասաց նա՝ համոզմունք հայտնելով, որ այս ծրագրերը, որոնցից տուժում է Հայաստանի քաղաքական դաշտը, հաջողությամբ չեն պսակվելու։ Անդրադառնալով ընդդիմությանը՝ Արգիշտի Կիվիրյանը նշեց՝ Նիկոլ Փաշինյանն այդ առևտրական «տարգաշներին» հերթով կոտրելու է։ Մանրամասները՝ https://oragir.news/hy/material/2026/06/11/198689 Oragir.News-ին կարող եք հետևել նաև. Telegram - https://t.me/oragir_news Facebook - https://www.facebook.com/oragir1 Facebook - https://www.facebook.com/Oragir.am Instagram - https://www.instagram.com/oragir.news Tiktok - https://www.tiktok.com/@oragir.news

Related Videos

More videos from Oragir News