Հանրային ճնշումը պետք է ուժեղացվի․ Արթուր Օսիպյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում

Jun 9, 2026Channel
AI Analysis
Data from YouTube Data API v3Updated Just now
Oragir News
Oragir News

139K subscribers

View Channel

Video Overview

Video Details

Published3 weeks ago
Duration11:11
Video IDOduqHj4D09Q
Languagehy
CategoryNews & Politics
PrivacyPublic
Made for KidsNo
Video TypeRegular Video

Performance Metrics

Views169
Likes6
Comments2
Engagement Rate4.73%
Likes per 100 views3.55
Comments per 1K views11.83

Description

Արթուր Օսիպյանի ազատ արձակման պահանջով նստացույցն արդեն իններորդ օրն է՝ շարունակվում է։ Ակցիայի մասնակիցներն ու կազմակերպիչները պնդում են, որ նրա նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում, և պահանջում են վերանայել կալանքի որոշումը։ «Նժար» սահմանադրական շարժման անդամ Գարեգին Միսկարյանի խոսքով՝ Արթուր Օսիպյանի նկատմամբ կիրառված կալանքը պատժիչ բնույթ ունի։ «Ես չեմ արդարացնում Արթուր Օսիպյանի կոշտ խոսքը, բայց մյուս կողմից՝ էդ քրեական հանցագործություն չի, և իշխանությունները կալանքը որպես խափանման միջոց օգտագործում են՝ մարդուն պատժելու համար։ Էստեղ հստակ հետապնդում է գնում Արթուր Օսիպյանի նկատմամբ»։ Միսկարյանը նաև նշեց, որ իշխանությունները խուսափում են հստակ պատասխաններից, մինչդեռ խնդիրը շարունակում է մնալ հանրային ուշադրության կենտրոնում։ Նրա խոսքով՝ «բռնել, նույնականացնել, համահարթեցնել և պիտակավորել մարդուն, վիրավորել ու մի հատ էլ պատժել կտրուկ հարցերի համար անթույլատրելի է»՝ հավելելով, որ նման մոտեցումը ժողովրդավարության հետ աղերս չունի։ Նստացույցի կազմակերպիչ Գեղամ Օհանյանի խոսքով՝ քաղաքական քարոզարշավի ընթացքում հատկապես կարևոր էր պահպանել ակցիայի հիմնական պահանջը և թույլ չտալ, որ այն շեղվի այլ օրակարգերով. «Քաղաքական քարոզարշավի ժամանակ քաղաքացիական ակցիաները բավական համարձակ ու դժվար որոշում են։ Ատամներով պահել ենք էստեղի հարթակը ու մաքուր պահել ենք պահանջը, այսինքն՝ չենք փորձել, որ ինքը լղոզվի, այլ պահանջներ ավելանան և այլն»։ Ըստ Օհանյանի՝ ընտրություններից հետո մտադիր են ընդլայնել ակցիայի շրջանակները և ավելացնել հանրային ճնշումը. «Մենք սպասում էինք, որ ընտրությունը տեղի ունենա, որից հետո մեր ակցիայի շրջանակները արդեն մեծացնենք։ Հիմա Ձեր եթերից օգտվելով՝ ևս մեկ անգամ ասում եմ՝ երեկոյան ձեզ սպասում ենք, ժողովուրդ։ Եկեք ու ձեր պահանջը ձեր ներկայությամբ պնդեք, դա անիմաստ չի, դա մեծ կարևորություն ունի, ու դա մեծ ուժ է»։ Անդրադառնալով Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներին՝ Օհանյանը նշեց, որ իր համար ամենակարևոր ցուցանիշը մասնակցության աճն էր. «Արդյունքների բաշխումը չեմ մեկնաբանի, ինձ ուրախացրեց մասնակցության տոկոսը։ Մենք մեր կառույցով աշխատում էինք էդ ուղղությամբ, որ մասնակցությունը աճի, ու մասնակցությունը աճեց 10 տոկոսով»։ Նստացույցի մասնակիցները հավելեցին, որ շարունակելու են իրենց պայքարը Արթուր Օսիպյանի ազատ արձակման պահանջով։ Մանրամասները՝ https://oragir.news/hy/material/2026/06/09/198452 Oragir.News-ին կարող եք հետևել նաև. Telegram - https://t.me/oragir_news Facebook - https://www.facebook.com/oragir1 Facebook - https://www.facebook.com/Oragir.am Instagram - https://www.instagram.com/oragir.news Tiktok - https://www.tiktok.com/@oragir.news

Related Videos

More videos from Oragir News