Պռոշյանում 45 տարի անց կրկին հավաքվեցին դասընկերները՝ հիշելով իրենց լեգենդար հերոսներին
Jun 13, 2026•Channel
AI Analysis
Data from YouTube Data API v3•Updated Just now
Video Overview
Video Details
Published1 week ago
Duration5:48
Video IDUN2zcdICvy0
Languagehy
CategoryNews & Politics
PrivacyPublic
Made for KidsNo
Video TypeRegular Video
Performance Metrics
Views405
Likes11
Comments0
Engagement Rate2.72%
Likes per 100 views2.72
Comments per 1K views0.00
Description
Այսօր՝ հունիսի 13-ին, Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում 1980-1981 թվականների շրջանավարտները նշում էին դպրոցն ավարտելու 45-ամյակը։
Միջոցառումն առանձնահատուկ խորհուրդ ուներ, քանի որ, ինչպես Oragir.News-ի հետ զրույցում նշեց Պռոշյանի Պետրոս Ղևոնդյանի անվան միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Մարիամ Պետրոսյանը, այդ օրը հիշատակի և խոնարհման օր էր նաև իրենց զուգահեռ դասարանում սովորած, Արցախյան ազատամարտի մասնակից, ԼՂՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի և ՀՀ «Մարտական ծառայություն» երկրորդ աստիճանի շքանշանների ասպետ Կարոտ Մկրտչյանի համար, ով այդ օրը մղել էր իր վերջին մարտը։
Պետրոսյանի խոսքով՝ միջոցառումը բավականին ընդգրկուն էր։ Հրավիրված էին ոչ միայն շրջանավարտները, այլև նրանց ընտանիքի անդամները, հարազատները, նախկին ուսուցիչները, որոնցից, ցավոք, այսօր քչերն են մնացել, ինչպես նաև 44-օրյա պատերազմում զոհված հերոսների ընտանիքների ներկայացուցիչներ։
Շրջանավարտ Վաչիկ Բաղդասարյանը խոսեց Կարոտ Մկրտչյանի և դպրոցի անվանակիր Պետրոս Ղևոնդյանի անցած ուղու և նրանց թողած ժառանգության մասին։
Միջոցառման ընթացքում հուզիչ ելույթ ունեցավ նաև շրջանավարտ Քնարիկ Հակոբյանը, ով դժվարությամբ էր զսպում հույզերը՝ հիշելով իր սիրելի դասընկերներին։
Շրջանավարտ Հովհաննես Ավետիսյանը, որը մասնակցել է Արցախի բոլոր պատերազմներին, ընդգծեց, որ չափազանց կարևոր է հիշել և արժևորել այն հերոսներին, որոնց կողքին ապրել ու որոնց ճանաչելու պատիվ են ունեցել։ Նրա խոսքով՝ յուրաքանչյուրի պարտքն է անել ամեն հնարավորը, որպեսզի նրանց սկսած գործը կիսատ չմնա։
Ընկերների սխրագործությունների մասին խոսելիս Ավետիսյանը հիշեց նաև իր համադասարանցու՝ հրամանատար, Արցախի հերոս Պետրոս Ղևոնդյանի խոսքերը։
Ամփոփելով խոսքը՝ Հովհաննես Ավետիսյանը մտահոգություն հայտնեց ազգային հերոսների կերպարի և նրանց կատարած սխրանքների արժևորման նվազման առնչությամբ։ Նրա համոզմամբ՝ տարիներ շարունակ տարվող քաղաքականության հետևանքով այդ արժեքները մղվել են երկրորդ պլան։ Ավետիսյանը նաև ընդգծեց, որ հայ հասարակության մեջ չպետք է լինեն բաժանարար գծեր՝ հատկապես արցախցիների և Հայաստանի մյուս բնակիչների միջև, քանի որ բոլոր հայերը մեկ ամբողջություն են։
Մանրամասները՝ https://oragir.news/hy/material/2026/06/13/198884
Oragir.News-ին կարող եք հետևել նաև.
Telegram - https://t.me/oragir_news
Facebook - https://www.facebook.com/oragir1
Facebook - https://www.facebook.com/Oragir.am
Instagram - https://www.instagram.com/oragir.news
Tiktok - https://www.tiktok.com/@oragir.news